Չնայած կողքից Առյուծի համաստեղության տակ ծնվածները  կարող են իշխող թվալ, ու սիրում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել, նրանք նաև այլ կողմ ունեն, որի մասին շատ քիչ մարդ գիտի: Հավատարիմ, նվիրված, հուսալի, ինքնավստահ ու կենսասեր Առյուծները հիանալի ծնողներ ու շատ լավ գործընկերներ են դառնում: Եվ ահա թե ինչու է պետք սիրել Առյուծներին:

  1. Նրանք հավատարիմ են:

Առյուծները շատ հավատարիմ մարդիկ են: Նրանք երբեք ընկերություն չեն անում շահի համար ու ծանոթություններ չեն հաստատում  միայն այն բանի համար, որ ինչ-որ հարց լուծեն: Դրան գումարած՝ Առյուծները գնահատում են երկար, իսկական ընկերությունը: Գնահատում են, երբ իրենց կողքին կան մարդիկ, որոնց հետ այսպես ասած, կարելի է գնալ հետախուզության, մարդիկ, որոնք ունակ են անհրաժեշտության դեպքում լեզուն ատամների տակ պահել: Եվ Առյուծը երբեք թույլ չի տա ինչ-որ մեկին իր ներկայությամբ սևացնել իր ընկերներին:

  1. Նրանք հավակնոտ են:

Առյուծները չափազանց հավակնոտ են: Նրանք պաշտում են պայքարը, միշտ իրենց առջև դնում են փոքր-ինչ անիրական նպատակներ և պայքարում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց ուզածին չեն հասել: Եվ գլխավորը, նրանք գիտեն, թե ինչու են ուզում այն, ինչ ուզում են, և որն է նրանց ձգտումների վերջնական նպատակը: Առյուծների համար ծայրահեղ կարևոր է իրենց լավագույններից լավագույնը զգալ: Եթե ինչ-որ բան չի ստացվում, կրկին են փորձում: Եթե էլի չի ստացվում, նորից են փորձում, բայց այս անգամ՝ ավելի մեծ ուժերով ու ավելի ագրեսիվ: Միևնույն ժամանակ՝ նրանք միշտ հիշում են, թե ով է իրենց օգնել հաղթահարել այդ արգելքը, և անկեղծորեն կարողանում են շնորհակալ լինել:

  1. Առյուծները հուսալի են:

Հավակնոտությունը Առյուծի նշանի տակ ծնված մարդկանց ամենակարևոր գիծը չէ: Նրանց գլխավոր գիծը հուսալիությունն է: Առյուծի հետ ցանկացած ոք կարող է իրեն հուսալիորեն պաշտպանված զգալ:

  1. Առյուծներն այլոց ինքնավստահություն են հաղորդում:

Նրանք այն մարդիկ են, ումից միշտ կարելի է և պետք է խորհուրդ հարցնել ամեն անգամ, երբ ինչ-որ բանում վստահ չեք:

  1. Պարզապես ես Առյուծ եմ ու ուզում եմ, որ իմ բոլոր մտերիմները երջանիկ լինեն:

Առյուծներն իրենց մտերիմներին երկար-բարակ չեն պատմում, որ դեպի հաջողություն ընկած ճանապարհը նրանցից չափազանց շատ ջանքեր կարող է պահանջել: Նրանք ուզում են, որ իրենց մտերիմները պարզապես հետևեն  իրենց երազանքին՝ առանց հետ նայելու:

  1. Առյուծների հետ միշտ ուրախ է:

Առյուծները սիրում են միշտ ուշադրության կենտրոնում գտնվել: Առյուծը սենյակ է մտնում, և, եթե նրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, նա շատ է նեղսրտում: Դրա համար էլ նրանք անընդհատ հետաքրքիր պատմություններ են պատմում ու շատ են սիրում զվարճացնել մարդկանց:

  1. Առյուծները պաշտում են կյանքը:

Սովորաբար Առյուծների մոտ այնքան մեծ սեր է նշմարվում կյանքի նկատմամբ, որ նրանք պատրաստ են ամեն ինչի գնալ, միայն թե նոր զգացողություններ, նոր փորձառություն ձեռք բերեն կամ տեսնեն մի բան, որ նախկինում չեն տեսել: Նրանք պաշտում են փորձել փողոցային սննդի նոր կերակրատեսակ, լեռներ մագլցել, վիսկի խմել ու նայել գիշերային աստղազարդ երկնքին: Սիրում են ճանապարհորդել, որովհետև ուզում են, որ իրենց կյանքը հնարավորինս գունեղ լինի: Առյուծներն այն մարդիկ չեն, ովքեր վախենում են դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց:

  1. Առյուծները լավատես են:
 

Առյուծներն անհուսալի լավատեսներ են: Նրանք ծնվել են ամռան կեսին, այսինքն՝ ճիշտ այնպիսի կատարյալ ժամանակահատվածում, երբ կարելի է մնալ անհոգ, զգայական և ուրախ: Եվ ոչ ոք ի զորու չէ ստիպել նրանց դադարել հավատալ իրենց ուժերին:

  1. Նրանք գիտեն ցանկացած իրավիճակից դուրս գալու ճանապարհը:

Նրանց  որոշ ընկերներ կարող են ավելի  կազմակերպված լինել, քան Առյուծները: Ամեն բան պլանավորելն Առյուծի համար ձանձրալի գործընթաց է: Դրա փոխարեն՝ նրանք պատրաստ են գլխովին ընկնել կյանքի շրջապտույտի մեջ՝ առանց նախօրոք գրված սցենարների: Նրանք անշեղորեն հավատում են, որ գլխավորն այստեղ և հիմա ճիշտ ընտրություն կատարելն է: Իսկ եթե ինչ-ինչ հանգամանքների պատճառով ինչ-որ բան չի ստացվում, նրանք գիտեն, որ դրանից գլուխ կհանեն, ինչպես միշտ:

  1. Առյուծները միշտ անկեղծ են:

Նրանք հազվադեպ են խաբում, իսկ մտերիմներին ընդհանրապես երբեք չեն խաբում: Եվ գլխավորը, Առյուծներն իրենք իրենց չեն խաբում: Այդ պատճառով էլ նրանք երբեք ձեր թիկունքում ձեզ չեն բամբասի: Եթե Առյուծներին ինչ-որ բան դուր չի գալիս, նրանք իրենց մեջ ուժ կգտնեն ու կասեն իրենց ասելիքը հասցեատիրոջը:

  1. Առյուծները գերազանց կապեր ունեն:

Առյուծներն այն մարդիկ են, ովքեր միշտ բոլորին գիտեն ու ծանոթություններ են հաստատում բոլորի հետ, ում հանդիպում են: Առյուծները շատ սոցիալականացված են: Նրանք հեշտությամբ են զրույցներ վարում նոր ծանոթների հետ, իսկ հետո էլ առանց խնդրի նրանց հետ խորը, իրական հարաբերություններ են ձևավորում: Այդ պատճառով էլ խնդիրներ ունենալու դեպքում վստահորեն դիմեք Առյուծներին: Նրանք հավանաբար այնպիսի ծանոթ կունենան, ով կկարողանա ցանկացած հարց լուծել:

  1. Առյուծները սիրում են ամբողջ սրտով:

Առյուծի սիրտը մի մարդու սիրտ է, ով սիրում է միայն անկեղծորեն, կրքոտ, անվերապահորեն ու առանց հետհայացք ձգելու: Նրանք վստահ են, որ, եթե սիրել, ապա՝ միայն թագուհու, եթե գողանալ, միայն՝ միլիոններ: Այդ պատճառով էլ, եթե ձեր զուգընկերն Առյուծ է, կարող եք ինքներդ ձեզ չտանջել այն հարցով, թե սիրո՞ւմ է նա ձեզ իրականում, թե՞ ոչ: Եթե չսիրեր, չէր կարողանա ձևացնել: Նրանք պարզապես ունակ չեն գտնվել այն մարդու կողքին, ով իրենց ներսում վառ զգացմունքներ չի առաջացնում: Ցավոք, նրանք միշտ սպասում են, որ իրենց անձնազոհ սերը փոխադարձ է:

loading...