Երակների վարիկոզ լայնացումը բավական տարածված խնդիր է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ սա արյան շրջանառության խանգարման առաջին նշաններից է, որը հետագայում կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների: Կայքը ներկայացրել է սխտորից և նարնջից պատրաստվող բնական միջոց, որը կարող է հրաշալի հավելում դառնալ բուժմանը: Դրա պարբերական օգտագործումը թույլ կտա լավացնել արյան շրջանառությունը խնդրահարույց հատվածում, ազատվել ոտքերում ծանրության զգացումից, որը կապված է հեղուկի կուտակման հետ:
Ինչու է սխտորն օգտակար երակների վարիկոզ լայնացման դեպքում: Սխտորը կարևոր սննդարար նյութեր է պարունակում, որոնք կարող են օգտակար լինել մի շարք խնդիրների դեպքում:
- Սխտորը միացություններ է պարունակում, որոնք հակաբորբոքային, հակաօքսիդանտ ազդեցություն ունեն, ինչի շնորհիվ նպաստում են սիրտ-անոթային համակարգի առողջությանը:
- Սխտորն օգնում է լայնացնել անոթները:
- Ակտիվացնում է արյան շրջանառությունը, խոչընդոտում տրոմբների, վարիկոզի և այլ խնդիրների առաջացմանը, որոնք կապված են բորբոքային պրոցեսների հետ:
- Սխտորը կարող է օգնել թեթևացնել ոտքերում ծանրության զգացումը, թմրածությունը, որոնք հաճախ են ուղեկցում արյան շրջանառության խանգարմանը:
Ինչու է նարինջն օգտակար երակների վարիկոզ լայնացման դեպքում:
- Նարնջի համադրությունը սխտորի հետ օգնում է վերականգնել արյան շրջանառությունը:
- Այս ցիտրուսային միրգն օգնում է ազատվել ոտքերում ծանրության զգացումից, հանգստացնել ցավը, ազատվել թմրածությունից. նշաններ, որոնք ուղեկցում են երակների վարիկոզ լայնացմանը:
- Նարինջն օգնում է պայքարել նաև հեղուկի կուտակման դեմ:
Բաղադրիչներ
- 3 նարինջ
- 5 պճեղ սխտոր
- 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ՝ 32 գրամ:
Ինչպես պատրաստել
- Նարնջի հյութը քամեք, լցրեք ապակե տարայի մեջ:
- Սխտորը մաքրեք, մանրացրեք, ստացեք պաստա: Ավելացրեք նարնջի հյութը:
- Ձիթապտղի յուղն ավելացնելուց հետո փայտե գդալով խառնեք բոլոր բաղադրիչները:
- Տարան փակեք, թողեք թրմվի 10-12 ժամ:
Ինչպես օգտագործել
- Պատրաստված միջոցը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ երակները լայնացել են:
- Մերսեք 5-8 րոպե, որպեսզի սննդարար միկրոէլեմենտները ներծծվեն մաշկի մեջ:
- Պոլիէթիլենով փաթաթեք այդ հատվածը:
- 40 րոպե անց լվացեք:
- Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ՝ քնելուց առաջ: