Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանը փոփոխությունների կարիք ունի, որոնք կվերաբերեին Սահմանադրությանն ու մի շարք օրենքների. «Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն: Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն» և պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը:

Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև»:

Արմեն Սարգսյանը նշեց, որ այս փոփոխությունը հեշտությամբ չի արվելու, քանի որ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ԱԺ-ում փոքրամասնություն է կազմում. «Սակայն այդ փոփոխությունները մեզ անհրաժեշտ են, քանի որ մեզ պետք չէ մի համակարգ, որը կայուն չի լինելու: Իրական իշխանությունը պետք է բաժանված լինի իշխանության երեք ճյուղերի միջև. առաջին հերթին խորհրդարանի, քանի որ սա խորհրդարանական հանրապետություն է, այնուհետև նախագահի գրասենյակի և վարչապետի գրասենյակի միջև: Դուք չեք կարող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ, եթե հասարակության խոշոր մասը դժգոհ է ընտրական օրենսգրքից: Սա նույնպես պետք է փոփոխվի»:

loading...