Համեղ ուտել և օրգանիզմին չվնասել հնարավոր է։ Ընդամենը հարկավոր է ընտրել որակյալ սնունդ և հետևել որոշ կանոնների։
Fitacker.ru-ն ներկայացրել է խնձորով պատրաստվող ուտեստի բաղադրատոմս, որը չի վնասի կազմվածքին։ Այն պարունակում է 3.46 գրամ սպիտակուց, 0.27 գրամ ճարպ և 14.51 գրամ ածխաջրեր։
Բաղադրիչներ
- 2 խնձոր
- 100 գրամ անյուղ կաթնաշոռ
- 1 բանան
- 1 ճաշի գդալ մեղր
- դարչին՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը։ Հարկավոր է լվանալ խնձորն ու չորացնել։ Հեռացրեք խնձորի պոչը, միջնամասը։ Այս հատվածում կաթնաշոռ լցրեք, մի փոքր մեղր ավելացրեք։
Մոտավորապես 3 մմ հաստությամբ կտրատած բանանը դրեք խնձորի մեջ։ Կրկին կաթնաշոռ ավելացրեք՝ լավ սեղմելով։ Խնձորը դրեք տարայի մեջ, որով թխելու եք գազօջախում։ Խնձորները ծածկեք դրա վերին շերտով, որը նախապես հեռացրել եք։ Գազօջախում թողեք 5-10 րոպե։
loading...