Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ ամեն տարի ԱՄՆ-ում ախտորոշվում է մաշկի քաղցկեղի ավելի քան 5 միլիոն դեպք՝ գրում է nua.in.ua-ը:
Քաղցկեղի այս տեսակին հատկապես հակված են դահուկորդները, լողորդները և սյորֆերները:
Մելանոմայի դեպքերի մեծ մասը պայմանավորված է ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությամբ: Սա նշանակում է, որ արևի ուղիղ ճառագայթների տակ բաց երկնքի ներքո շատ ժամանակ անցկացրած մարդկան սպառնում է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:
Արևապաշտպան քսուքները կլանում, արտացոլում և ցրում են արևի լույսը: Այնուամենայնիվ, քիմիական նյութերը, որոնք պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, կարող են ունենալ որոշ տհաճ կողմնակի բարդություններ, որոնք ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ: Օքսիբենզոն պարունակող բոլոր նյութերը ոչ միայն չեն փրկում քաղցկեղից, այլև կարող են առաջացնել ալերգիա կամ հորմոնալ խանգարումներ: