10 եզ փաստ իմ մասին. Սերգեյ Սարգսյան


Դիտումներ ` 674

10 եզ փաստ իմ մասին. Սերգեյ Սարգսյան

10 եզ փաստ իմ մասին #չելենջՍերգեյ Սարգսյան

1. Մանկապարտեզի տարիքում շատ լացկան էի մինչև մեր դայակ Գալինա Իվանովնան չտարավ նկուղի դուռը բացեց ու կացինը մոտեցրեց դեմքիս ասելով՝ եթե էլի լացեմ, գլուխս կկտրի։ Դրանից հետո էլ չեմ լացել մնգոյում։

 

2. Զատո Ինտեռստելառի ժամանակ խլյուպիկի նման մի երկու անգամ արտասվել եմ։

3. Հայերեն խոսել սովորել եմ 8 տարեկանում։ Իսկ եթե ավելի լուրջ՝ տենց 9-ոտ։

4. Մի անգամ անսպասելի եղել եմ Սպիտակ տանը։

5. Ես ալերգիկ եմ կոկոսի հանդեպ, բայց անընդհատ ռաֆաելո եմ նվեր ստանում.. վերջապես առիթ եղավ մի տեղ գրեմ։

6. Մի անգամ հեծանիվս գողացան, հետո հաղորդման մեջ էնքան ասեցի դրա մասին, որ տանողը գրեց ու վերադարձրեց: (Սա քիչ առաջ ա եղել ի դեպ։ Պարզվեց ինչ՝ մի հիանալի անձնավորություն: Նույնիսկ մաղարիչ կոնյակս չվերցրեց։)

7. Ամերիկյան ռեստորաններից մեկը (Friendly’s) ինձ պատվոգիր է տվել լավ խոհարար աշխատելու համար (2002 և 2005-ին)

8. Երկու անգամ հաղթել եմ մաթեմատիկայի քաղաքային օլիմպիադայում (ցավոք այս մի փաստը կեղծ է։ Բայց շատ լավն է։)

9. Չորրորդ դասարանում բոլորը դեկտեմբերին սկսեցին չինական պայթուցիկներ բերել ու պայթեցնել։ Ես միշտ վախենում էի պայթեցնել, բայց գրպանում միշտ ունեի։ Տնօրենը՝ Գեորգի Մատվեևիչը, մի օր գրպանումս գտավ ու չռփեց բոլորի տեղը հանելով /բայց ես նեղացած չեմ/։

10. Ես ընդհանրապես չեմ նեղանում։

 
loading...
Փակել