ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չի բացառում, որ ինքը կարող է ավելի շուտ դուրս գալ ՀՀԿ-ից քան իրեն կհասցնեն հեռացնել։
«Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն», – լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Ցոլակյանը։
Դիտարկմանը, թե արդյոք մտահոգվա՞ծ չէ, որ իրեն նկատողություն են անում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց.
«Հա, ահավոր վախեցած եմ»։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ կանոնակարգի համաձայն, եթե պատգամավորը երեք անգամից ավելի հակառակ է քվեարկում խմբակցության կարծիքին, նրա հարցը դրվում է հեռացման՝ ընդգծելով, որ Ցոլակյանը երկու անգամ է դեմ քվեարկել ՀՀԿ քաղաքական որոշումներին, որի համար նրան նկատողություն է հայտարարվել։
Աղբյուրը՝ 168.am
loading...