«Կարող եք համաձայն չլինել փաստաբանի հետ, բայց օգնող մարդուն չեն հարվածում». Նորայր Նորիկյան


Դիտումներ ` 454

«Կարող եք համաձայն չլինել փաստաբանի հետ, բայց օգնող մարդուն չեն հարվածում». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանի հրապարակումը.

«Անկեղծ ասած ոչ միայն զարմանալի է, այլև տարակուսելի, որ փաստաբանները դառնում են թիրախ` այս կամ այն անձի պաշտպանությունն իրականացնելու համար:

Սա դեմ է մարդու իրավունքների պաշտպանության փիլիսոփայությանը:

Փաստաբանին անձնական վիրավորանք հասցնելը, հայհոյելը որևէ մեկին պատիվ չի բերում:

Ինձ համար որևէ նշանակություն չունի փաստաբանի անձը:

Ինքս շատ լավ գիտեմ փաստաբանի աշխատանքի ծանրությունն ու երբեմն չգնահատված լինելը…

Կարող եք համաձայն չլինել փաստաբանի հետ, բայց օգնող մարդուն չեն հարվածում:

Չպետք է մոռանալ, որ փաստաբանի մասնագիտությունը նման է բժիշկի մասնագիտությանը…»

 

Աղբյուրը՝ 168.am

loading...
Փակել