Բաղադրիչներ
- Ձկան ֆարշ – 250 գ
- Սոխ – 1 հատ
- Պաքսիմատ – 3-4 ճ/գ
- Սերուցք – 300 մլ
- Քերած պանիր – 50-100 գ
- Բրոկոլի՝ ըստ ճաշակի
- Աղ՝ ըստ ճաշակի
- Աղացած սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ձկան ֆարշի մեջ աղալ կամ շատ մանր կտրատել մեկ հատ սոխ: Ավելացնել աղացած պաքսիմատ, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:
- Ձևավորել մսագնդիկներ:
- Բրոկոլին կտրատել:
- Մսագնդիկները շարել ջեռոցի տապակի մեջ և ուղարկել 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 5 րոպե:
- Պատրաստել սոուսը. թասի մեջ լցնել սերուցքը, ավելացնել քերած պանիրը, աղ և պղպեղը՝ ըստ ճաշակի:
- Ջեռոցից հանել տապակը, մսագնդիկների հետ շարել բրոկոլին:
- Մսագնդիկների վրա լցնել սոուսը և տապակը նորից ուղարկել 180-190 աստիճան ջեռոցը ևս 20 րոպե:
Աղբյուրը՝ 168.am
loading...