Բաղադրիչներ
- Թթվասեր – 200 մլ
- Բուսայուղ – 100 մլ
- Կաթ – 200 մլ
- Շաքարավազ – 150 գ
- Ալյուր – 300 գ
- Վանիլին – 1 տուփ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Սպիտակաձավար
Պատրաստման եղանակը
- Թասի մեջ խառնել թթվասերը, շաքարավազը և բուսայուղը: Ավելացնել վանիլին և լավ հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
- Ստացված զանգվածին ավելացնել կաթը և մաղած ալյուրը, ավելացնել նաև փխրեցուցիչը:
- Նորից հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
- Կաղապարը պատել բուսայուղով, վրան սպիտակաձավար շաղ տալ: Խմորը լցնել մեջը և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ:
- Մատուցելուց առաջ լրիվ սառեցնել:
Աղբյուրը՝ 168.am
loading...