Շատ հասարակ, համեղ կեքսեր:
Պատրաստում ենք ընդամենը 5 րոպեում: Երեխան անգամ գլուխ կհանի:
Բաղադրիչներ
4 հավկիթ
1 բաժակ շաքարավազ
100 գր. հալեցրած սերուցքային կարագ
5 ճ/գ թթվասեր
2 բաժակ ալյուր
1 տուփ վանիլ
2 թ/գ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը, հավկիթը, վանիլը խառնել:
Ավելացնել թթվասերն ու կարագը և լավ հարել:
Այնուհետև լցնել ալյուրն ու փխրեցուցիչը: Շարունակել ծփել մինչև ստացվի միաձույլ զանգված:
Լցնել կեքսի ձևամանների մեջ և եփել 200-210 աստիճանում, 20 րոպե:
Բարի ախորժակ:
Աղբյուրը՝ 168.am
loading...