Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց 2014 թվականին օդամղիչ ատրճանակով կրակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի պատժի կրման կիսաբաց ռեժիմը փոխվել է բաց ռեժիմի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Հայկ Կյուրեղյանը կկարողանա քրեակատարողական հիմնարկից առավոտյան ժամը 8:00-ին գնալ աշխատանքի և երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ:
Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:
loading...