Օրեր առաջ դերասան Անդրանիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ցուցադրում էր դեմքի առաջ և հիմա տարբերակները քթի վիահատությունից հետո: Դերասանն իր ֆեյսբուքյան ընկերներից հետաքրքրվել էր, թե ինչպես է իրեն առավել սազում՝ մեծ, թե փոքր քթով, իսկ մեկնաբանությունների ճնշող մեծամասնությունից կարելի է դատել, որ դերասանը սիրված է իր բնական տեսքով:

Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Անդրանիկի հետ: Պարզվում է՝ իրականում նա քիթը չի վիրահատել, լուսանկարն էլ կատակ էր:

«Վերջերս «Բոհեմ» թատրոնում էի, երբ դերասանուհիներից մեկը՝ Սիրանը, նկարեց ինձ, իսկ երբ հարցրի, թե ինչ է անում, ասաց ոչինչ, դու ուղղակի սպասի: Րոպեներ անց ցույց տվեց ֆոտոշոփով փոխված քիթս, հենց այդ ժամանակ էլ ինքս խնդրեցի, որ իրական նկարի հետ միացնի, որպեսզի հրապարակեմ իմ էջում: Այնպես որ, հատուկ չեմ պատրաստվել, ամեն ինչ պատահական ու ինքստինքյան եղավ»,- ժպիտով պատմեց նա:
Անդրանիկ Հարությունյանը վստահեցրեց.

«Քթի վիրահատություն չի եղել և կարծում եմ՝ չի էլ լինի: Իսկ եթե մի օր, այնուամենայնիվ, որոշեմ քթի վիրահատություն իրականացնել, ապա միայն ավելի մեծացնելու նպատակով»:

Դերասանը ուրախությամբ նշեց, որ իրեն սիրում են հենց այնպիսին, ինչպիսին, որ ինքը կա.

«Մեկնաբանությունների 98%-ում նշում էին, որ չարժե վիրահատություն անել, միայն այն 2%-ն էր գրում, որ փոքր քթով լավ է: Արդյունքում ուրախությամբ կրկին բացահայտեցի, որ ինձ սիրում են հենց այսպիսին»,- հավելեց նա:

loading...