Անևրիզմն արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացում է: Սա վտանգավոր հիվանդություն է, որը տարիներ շարունակ կարող է ընթանալ առանց ախտանշանների:

Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ անևրիզմի նշանները տարբեր են՝ կախված հիվանդության տեսակից: Գլխուղեղի անոթների անևրիզմի դեպքում կարող են նկատվել հետևյալ ախտանշանները՝ միգրեն, գլխապտույտ, տեսողության, լսողության, շարժումների կոորդինացիայի, խոսքի խանգարումներ: Ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ չկիրառելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Անևրիզմի մյուս տեսակների մեջ կարող են նկատվել ցավ որովայնում, վերջույթների թմրածություն, սառնություն: Անևրիզմի պատռման դեպքում սկսվում են սրտխառնոց, սուր ցավ որովայնում և գոտկատեղի հատվածում:

Պերիֆերիկ անոթների անևրիզմը հանգեցնում է ձեռքերի, ոտքերի, ծնկների ցավի: Աորտայի անևրիզմի հետևանք են դառնում սրտային անբավարարությունը, այտուցները, շնչահեղձությունը, թուլությունը, սրտխփոցը: Կարող են նկատվել գլխացավ, ցավ վերջույթներում:

loading...