Դերասան Սոս Ջանիբեկյանի հրապարակումը.
«Ամենակարևորը, մենք նոր Հայաստան ենք կերտում, ոչ թե հին Հայաստանը պախարակում ենք և ամոթանքներ տալիս։
Բոլորս էլ, ինձանից սկսած, արել ենք մեր սխալները, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով ։
Եկեք շատ դաժան չքննադատենք ու չպախարակենք այն մարդկանց, ովքեր ինչ որ չափով փորձել են իրենց գործունեությունը ծավալել ջունգլիի քսան տարուց ավել արմատացած կանոններից ելնելով ։
Կառուցողականության համար, համաձայն եմ, պետք է մաքրել մշուշը տեսնելու, թե կառուցելու համար ինչ է հարկավոր։
Բայց ոչ մշուշում մոլորվածներին հանել ցցի։
Մենք սովորեցնող ենք, սիրող և ներող»։
loading...