Իհարկե ՀՔԾ ղեկավարը պետք է հրաժարական տար ոչ միայն անցյալում իր արած-չարածների համար, այլ նաև այն խաղիկների համար, որ տվեց Էրեբունու բռնությունների ու Մասիսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների գործով. ՀՀ դատախազության երեկվա քայլից հետո /Մասիսի փոխքաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը փոխելու թե ձերբակալելու որոշում կայացնելու, չեմ հիշում ստույգ/ պարզ էր, որ քննչական մարմինը դատարանին չի ներկայացրել իր տրամադրության տակ եղած բոլոր ապացույցները, որի դեպքում կասկածյալներն ու մեղադրյալները դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից ազատ չէին արձակվի:
Ու չեմ կարծում, թե դա եղել է պրոֆեսիոնալիզմի պակասի հետևանք: Դա եղել է գիտակցված, միտումնավոր, կամ նախկին իշխանություններին դատաիրավական համակարգն ի սպաս դնելու պայմանավորվածության, կամ միգուցե կոռուպցիոն պայմանավորվածության արդյունքում:
ԱԱԾ-ը պարտավոր է ստուգել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, թե այդ ո՞ր շահագրգռությամբ Քննչական կոմիտեին դատարան չի ներկայացրել բոլոր ապացույցները, որոնք փաստում են նախկինում ձերբակալված անձանց՝ Էրեբունու խմբակային բռնության դրվագին նրանց մասնակցությունը:
Բարի գալուստ, արդարադատություն:
Ստյոպա Սաֆարյան