Հանրապետականների անորսալի տրամաբանությունը…

Եթե մի 20 տարի ապրում ես կնոջդ հետ, առնվազն հասկանում ես նրան… Մոտ երկու տասնամյակ ապրում ենք հանրապետականների հետ, կարծես թե եկել է ապահարզանի պահը, բայց նրանց տրամաբանությունն ինձ համար առաջվա պես մնում է անորսալի՝ հայտնի վրիժառուների նման…


Էդուարդ Շարմազանովն այսօր ասում է՝ «Այս կառավարությունը, որը ծրագիր է ներկայացրել, չի կարելի ժամանակավոր անվանել»…

Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ եթե կառավարությունն իր իսկ ծրագրում հստակ նշում է, որ մեկ տարվա ընթացքում մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բա ինչ է այդ կառավարությունը, եթե ոչ ժամանակավոր… Էլ սրանից էլ ժամանակավոր…

Ափսոս, այդպես էլ չհասկացված մնացին հանրապետականները, առավել եւս նրանց տրամաբանությունը…

Արմեն Դուլյան

loading...