«Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, եթե դրա համար անհրաժեշտ լինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան հարցի, թե Ռոբերտ Քոչարյանը հրավիրվելո՞ւ է հարցաքննության Մարտի 1-ի գործով:
Ըստ նրա` եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, նա կհարցաքննվի:
Հարցին` կոռուպցիոն բացահայտումները կարո՞ղ են հասնել մինչև Սերժ Սարգսյան, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող ասել մինչև ուր կամ ում կհասնեն, կամ չեն հասնի. «Որտեղ օբյեկտիվորեն կհասնեն, այնտեղ էլ կհասնեն»:
Նա պնդեց, որ հետաքննությունները քաղաքական ճնշումներ չեն:
loading...