«Ղալաթ են անում խոսացողները»,- այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը` ի պատասխան 168.am-ի հարցի, որ խոսակցություններ կան իր` Երկրապահի նախագահի պաշտոնից հեռանալու մասին:
 
Դիտարկմանը, որ Սասուն Միքայելյանի անունն է շրջանառվում այդ պաշտոնի համար, Մ.Գրիգորյանը պատասխանեց. «Ով ուզում է լինի, ղալաթ ա անում՝ խոսում ա: Պարապ շներ են, հաչում են»:
 
Մեր հարցին` այսինքն, դուք շարունակելո՞ւ եք գլխավորել ԵԿՄ-ն, Մ.Գրիգորյանը պատասխանեց. «100%, կասկածող լինի, գլուխն էլ ինչքան մեծ ուզում ա լինի»:
 
Մեր հարցը` արդյոք ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունի՞, Մ.Գրիգորյանն անպատասխան թողեց:
loading...