Բաղադրիչները

Ձու՝ 4 հատ

Շաքարավազ՝ 1,5 բաժակ

Վանիլային շաքարավազ՝ 10 գ.

Լիմոնադ՝ 1 բաժակ

Արևածաղկի ձեթ՝ 1 բաժակ

Ցորենի ալյուր՝ 3 բաժակ

Պատրաստումը՝

1. Ալյուրը մաղեք փխրեցուցիչի հետ:

2. Առանձին ամանի մեջ հարեք ձվերը սովորական և վանիլային շաքարավազի հետ: Շարունակելով հարել՝ լցրեք արևածաղկի ձեթը, հետո՝ լիմոնադը: Մաս-մաս ավելացրեք ալյուրը:

3. Խմորը լցրեք կարագով պատված թխելու ձևամանի մեջ: Դրեք ջեռոցը 40 րոպեով 180 աստիճանով: Պատրաստի լինելը ստուգեք փայտիկով: Թխվելուց հետո բիսկվիթը 20 րոպե թողեք անջատված ջեռոցում: Հետո ձևամանը հանեք և անմիջապես միջից հանեք բիսկվիթը:

loading...