Կրթության և գիտության նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, առաջիկայում նշանակվելու է Լուսինե Առաքելյանը, և համակարգելու է հանրակրթության ոլորտը: Մինչ այս նա աշխատում էր Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս պաշտոնում նշանակվելու է Հանրապետական կուսակցության անդամ: Լուսինե Առաքելյանը, սակայն Հանրապետական չէ, այլ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

loading...