Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր խաղակոշիկներ ունի:

«Adidas Predator 18»-ի խաղակոշիկներից մեկը գունավորված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, որի վրա տեղ է գտել նաև ՀՀ Զինանշանը: Իսկ մյուսի վրա «Արսելանի» գույներն են և «զինագործների» տարբերանշանը:

Խաղակոշիկների հետևում պատկերված են նաև Հենրիխ Մխիթարյանի խաղահամարները: Համապատասխանաբար «Արսենալում» 7, Հայաստանի ազգային հավաքականում՝ 18:

loading...