Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիամ Դավթյանը երեկ նշում էր ծննդյան 45-ամյակը: Տարեդարձի կապակցությամբ դերասանուհին պատասխանել է Life.panorama.am-ի բլից հարցերին, որոնց շնորհիվ որոշ  բացահայտումներ ենք արել նրա մասին:

– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարրժան տարեդարձը:

– Իմ բոլոր տարեդարձներն էլ հիշարժան են, դրանք միշտ տարբեր են անցնում: Բայց, թերևս, ամենահիաշարժանը հենց իմ ծնվելու օրն է:

 Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:

– Ես երեք ճակատագրական տարիք ունեմ՝ 16-ը, երբ ծնվեց աղջիկս, 25-ը, երբ մեկնեցի արտերկիր՝ սովորելու և ապրելու, և 34-ը, երբ վերադարձա Հայաստան:

– Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

– Աղջկաս ծնունդը. քանի մեծանում եմ ավելի ու ավելի եմ դա գիտակցում:

– Կինն ու տարիքը հակամարտությունում Ձեր մեջ ո՞վ է հաղթում:

– Հաղթում է իմ մեջ ապրող երեխան:

–  Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:

– Լիաթոք ապրելու ցանկությունը:

– Ազնվորեն խոսել թերությունների մասին՝ ևս առավելություն էՈրն է Ձեր ամենամեծթերությունը:

– Ամենամեծ թերությունս ծուլությունն է:

– Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:

– Դեպի լույս, սեր, ներրդաշնակություն:

loading...