Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը արդեն մի քանի ամիս է՝ աշխատում է առանց գեղարվեստական ղեկավարի: Նախկին ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո այս պաշտոնի շուրջ քննարկումները գնալով թեժանում են, այս պահին արդեն լարված մթնոլորտ է տիրում ռուսական թատրոնում. ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում են Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանը, ով բազմիցս է նշել, որ լիովին պատրաստ է հանձն առնել այդ կար ևոր պաշտոնը  և դերասան Ռոբերտ Հակոբյանը, ով հարցազրույցներից մեկում նշել է, որ ոչ միայն Նորայի, այլ և թատրոնից  և ոչ մեկի թեկնածությունը չի տեսնում այդ պաշտոնում, նրա կարծիքով՝ ոչ մեկը չի կարողանա այդ բեռը կրել իր ուսերին  և այդ պատճառով էլ որոշել է առաջարկել սեփական թեկնածությունը:

Այս թեմայի շրջանակում Նորա Գրիոգրյանի անունը հաճախ է քննարկվում, ընդ որում՝ կարծիքների մի մասը բացասական, մյուս մասը դրական են, իսկ ոմանք էլ կարծում են, թե Նորան թատրոնը որպես հայրիկից մնացած ժառանգություն է ուզում: Քննադատությունների  և թատրոնի ղեկավարի պաշտոնի շուրջ ծավալված խոսակցությունների մասին Life.panorama.am-ը զրուցել է բեմադրիչի հետ:

«Ես ժառանգություն չեմ վերցնում իմ հոր թատրոնը, ես ուզում եմ, հիմքերը պահելով, այն դարձնել ժամանակակից  և հետաքրքիր, բազմապրոֆիլ: Այսինքն, իմ կարծիքով   ՝ թատրոնում պետք են ռեֆորմներ: Այն մարդիկ, ովքեր չտեսնելով իմ վերջին տարիների աշխատանքները, կարող են քննադատել՝ Աստված իրենց հետ: Ես խոսել  և ինքս ինձ գովել չեմ սիրում: Ես սիրում եմ գործ անել  և գործով ամեն ինչ ցույց տալ»,- ընդգծեց Նորա Գրիգորյանը:

Խոսելով թատրոնի հետ կապված իր ծրագրերից, որը ներկայացրել է նա և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, մեր զրուցակիցը նշեց.

«Թատրրոնն էլ պետք է որոշակի փոփոխությունների միջով անցնի, պետք է նոր շունչ առնի: Ես ունեմ իմ ծրագիրը, որի մեջ մանրամասն ներկայացված են իմ մտքերը, հրավիրված ռեժիսորների նախնական պայմանավորվածություններն ու ինձ աջակցող մարդկանց, կազմակերպությունները  և այլն: Իմ ծրագիրը իրականացնելու համար միայն ժամանակ է պետք: Հնարավոր է՝ շատերի համար ես անտաղանդ պապայի աղջիկ եմ  և վատ ռեժիսոր, թե և այսօր հրավերներ ունեմ Փարիզից, Բելոռուսից, Ռուսաստանից  և Վրաստանից՝ իրենց մոտ բեմադրելու ներկայացումներս փառատոնների ներկայացնելու համար: Ամեն դեպքում, պարտադիր չէ՝ գեղարվեստական ղեկավարը լինի հանճարեղ ռեժիսոր, նա պետք է ստեղծի, գտնի ռեսուրսներ՝ թատրոն բերելու նման ռեժիսորներ, նա պետք է ստեղծի լայն հնարավորություններ թատրոնի  և դերասանների համար: Եվ ամենակար ևորը, նա պետք է լինի տարբերվող ու նոր: Ստեղծված իրավիճակում ավելին ասել չեմ կարող»:

Հիշեցնենք, որ Նորա Գրիգորյանը 2013 թվականից մինչ օրս աշխատում եմ Երևանի Կ. Ստանիսլավկսու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում՝ որպես ռեժիսոր: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա բեմադրել է մի շարք ներկայացումներ  և արժանացել բազմաթիվ մրցանակների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ստոր և ներկայացնում ենք Նորա Գրիգորյանի ստեղծագործական ուղուց որոշ մանրամասներ:

2017 թ-ին Հայաստանում առաջին անգամ վերբատիմ (դոկումենտալ թատրոն) ժանրը ներկայացրած («9 ամիս» ներկայացումով):

2018 թ-ին ԱՊՀ երկրներում, Հայաստանում և Հայաստանից դուրս առաջին անգամ մեծ բեմից Սումգայիթի մասին դոկումենտալ ներկայացում: («Խաղաղության փողոցում» ներկայացումով):

Միջազգային «Ռուսկայա պեսնյա» փառատոն-մրցույթի դափնեկիր (2010թ): Լենինգրադում կայացվող միջազգային «Բելայա Վեժա» փառատոնի բազմանգամյա մասնակից:

Միջազգային «Ուսանողական գարուն» փառատոնի գռան-պրի մրցանակի հաղթող (2012թ):

Հայաստանի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն դեբյուտ» անվանակարգում հաղթող (2014):

2014-ին Մոսկվայում կայացած «Չեխովյան» միջազգային փառատոնի մասնակից: Հայաստանի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն մանկական ներկայացման ռեժիսոր» անվանակարգում հաղթող (2016):

Հայաստանի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթող (2018):

2018-ին Վալերի Բրյուսովի անվան «Ռուս-հայկական մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում մեծ ներդրման համար» մեդալ:

ԳԻՏԻՍ-մաստեր կլասս փառատոնի մասնակից՝ որպես դասախոս (2018): Արտերկրում ռուսական թատրոնների գործիչների միության անդամ (2018):

Բեմադրված ներկայացումներ Նադեժդա Պտուշկինա «Աննորմալը», Ռաֆաել Սպրեգելբուրգ «Էքստրավագանզա», Դարիո Ֆո «Ազատ Զույգը», Ա.Օստրովսկի «Ամեն ինչ վաճառվում է», Վլադիմիր Ժերեբցով «Խնջույք ամառանոցում», Ալեքսանդր Կորովկին «Մրգերով համար», Սերգեյ Շեվչենկո և Ալեքսեյ Կուլիչկով «9 ամիս», Նորա Գրիգորյան «Խաղաղության փողոցում»:

Բեմադրած մանկական ներկայացումներ՝ Վլադիմիր Իլյուխով «Արքայադուստր Նեսմեյանան», Օլեսյա Եմելյանովա «Երեք Խոզուկները», Նորա Գրիգորյան  «Մոխրոտիկը», Նորա Գրիգորյան «Բրեմենյան երաժիշտներ», Օլեսյա Եմելյանովա «Մաշան և երեք արջերը», Նորա Գրիգորյան «Հեքիաթ շաղգամի մասին», Նորա Գրիգորյան «Կարմիր Գլխարկը», Նորա Գրիգորյան «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», Մարինա Մարինոսյան «Մարդուկ ջարդուկը»:

loading...