Ձուն ամենատարածված բաղադրիչներից է. այն բազմաթիվ նյութեր է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ շատ կարևոր է ձվի որակը։ Հարկավոր է սովորել ճանաչել անառողջ հավի ձուն։

Սուպերմարկետից գնվող ձվերի մեծ մասը բաց գույնի դեղնուց է ունենում, ինչը նշանակում է, որ այն ստացվել է հավից, որը մեծացվել է վատ պայմաններում՝ արևի լույսից զուրկ և քիչ տարածք ունեցող վայրում։ Դա նաև վկայում է, որ հավն աճեցվել է կեղտոտ միջավայրում և սնվել է միայն հատիկավորներով։ Դրանք աճեցվել են ինկուբատորներում, ինչը բնական պրոցես չէ։

Մուգ նարնջագույն դեղնուցի առկայությունը վկայում է այն մասին, որ ընտրել եք առողջ հավի ածած ձու, որն աճեցվել է ֆերմայում, ուր եղել է ցերեկային լույս և հարմար պայմաններ։ Դրանք սնվել են հատիկավորներով, ինչպես նաև բանջարեղենով. այդ պատճառով էլ հարուստ են սննդարար նյութերով։ Հետևաբար՝ հարկավոր է ընտրել հենց այս ձուն։

loading...