Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախիջևանի և Սյունիքի սարերը մի օր միանալու են իրար, դրա համար ժամանակ և այդ ժամանակը ճիշտ օգտագործել է պետք։

Մինչև այս վերջին մեկ ամիսը ադրբեջանական կողմը, նույնիսկ Թուրքիայի հետ համաձայնեցված, ոչ մի քայլ չէր կատարում այդ հատվածից, չէր փորձում Նախիջևանը ևս խնդրի առարկա դարձներ։

Նախիջևանում դիրքային հարաբերությունները մի փոքր այլ են։ Հատվածում, որտեղ ոչ մեկ պատերազմ չի ցանկանում, մարդկային շփումները այլ են լինում։ Ադրբեջանը այդ հատվածում գիտի , որ ռազմական ճանապարհով ոչ մի բանի չի հասնի։ Թուրքիային ընդհանրապես հարկավոր չէ Հայաստանի հետ պատերազմ սկսելը։ Հայաստանն էլ իր մարդասիրական կարգավիճակը ձեռքը կրակն է ընկել։

Սակայն Ադրբեջանը վերջին մոտ 1 ամսում սկսեց նաև այդ ուղղությամբ սադրել և կեղծ քարոզարշավ իրականացնել: Չեզոք գոտի մխրճվել, գյուղացիներին իրենց պապերի գերեզմանին տանելու համար խնդրել ՀՀ ՊՆ-ից, այնուհետև այդ խնդրանքը ներկայացնել իբրև ռազմական օպերացիա ու տարածքի գրավում: Այս ամենին համարժեք պատասխամ է պետք տալ, դրա հնարավորությունը մենք ունենք, ուղղակի ճիշտ պահին, ճիշտ հրամանի ենք սպասում:

Թշնամին մարդկային ոչ մի քայլ չի ընդունում»:

loading...