Հնարավոր է համեղ ուտել և չկուտակել ավելորդ կիլոգրամներ։ Դրա համար պարզապես հարկավոր է օգտագործել առողջ սնունդ և ճիշտ համադրել օգտագործվող մթերքը։ Fithacker.ru-ն ներկայացրել է պաղպաղակի բաղադրատոմս, որը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն ցանկանում ավելորդ կիլոգրամներ կուտակել։
Բաղադրիչներ
- անյուղ կաթնաշոռ՝ 150 գրամ
- 1 տոկոս յուղայնությամբ կեֆիր՝ 150 գրամ
- սառեցված ելակ՝ 130 գրամ
- չամիչ՝ 15 գրամ
- հանքային ջուր՝ 50 մլ։
Ցանկության դեպքում կարող եք նաև արքայախնձոր, ծիրանի չիր կամ ընդեղեն օգտագործել։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, լցրեք տարաների մեջ, դրեք սառցարանում։
loading...