«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է Ռուսաստանիռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:
Պարոն Նիկողոսյան, Մոսկվայում տեղի է ունեցել «Ռուսաստանիհայերի միավորում» նոր ՀԿ–ի շնորհանդեսը։ Միավորման հիմնականնպատակն է նպաստել ՌԴ–ում հայկական սոցիալ–մշակութայինհանրությանը։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, երբ նշվում է, որԱրա Աբրահամյանի մենաշնորհը Ռուսաստանում արդեն չի լինի ևկնպաստի ՌԴ տարածքում հայերի իմիջի բարձրացմանը և նրանցշահերի բարձրացմանը։
-Քանի որ Ռուսաստանում հայ համայնքը բազմաշերտ է և տարբեր տարածաշրջաններից տարբեր առաջարկներով են հանդես գալիս, համախմբողները մի կենտրոնից չեն ղեկավարվում։ Բնականաբար, շատ ճիշտ նախաձեռնություն է, համախմբման կարիքը կա, որը կնպաստի և հայապահպանման գործընթացին, և հայոց լեզվի իմացության զարգացմանը, դասընթացների կազմակերպմանը։ Դա շատ կարևոր բան է, ուղղակի ցավոք, այս պրոցեսը տեղի է ունենում տարբեր կենտրոններից։ Ցանկալի կլիներ, որ դա իրականացվել Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների կողմից համաձայնեցված, միասնական և թեկնածություններ առաջարկելով։ Այդ դեպքում կլիներ կոնկրետացված և հստակեցված։ Այն բոլոր խնդիրները, որոնք իրականության մեջ կան, դրանց համակարգված լուծումները մենք կարող ենք միայն ու միայն ունենալ, երբ տվյալ համայնքը գործի երկու պետությունների իշխանությունների բարձր հովանավորության ներքո։ Այդ դեպքում շատ ավելի արդյունավետ և օպերատիվ կկազմակերպվի և համայնքի գործունեությունը և ծրագրերի իրականացումը, և բոլոր խնդիրներին արագ արձագանքումը, և հայրենադարձության խնդիրներին անդրադառնալը, և այն մարդիկ, որոնք վաղուց ապրում են Ռուսաստանում և մոռացել են հայերենը, հայց լեզվի դասընթացների կազմակերպումը։ Իմ կարծիքով, այս բոլորը պետք է կոորդինացվի մեկ կենտրոնից և եթե դա լինի երկու պետությունների իշխանությունների հովանու ներքո, բոլոր խնդիրներն արագ իրենց լուծումները կստանան։ Հիմա տարբեր կողմերից տարբեր առաջարկներ են գալիս և դրանք չեն կարող համակարգվել։ Այդտեղ մեծ անելիք ունի նաև թե Հայաստանի ԱԳՆ-ն, թե Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
Բայց մինչև հիմա էլ կար Ռուսաստանի հայերի միությունը, որնուներ նախագահ։ Այդ կառույցը սպառվա՞ծ էր և չէր արդարացնումիրեն։
-Ես չեմ ուզում իրենց քննադատել։ Ժամանակին իրենք որոշակի աշխատանք իրականացրել են, վատ, թե լավ, և համայնքը լավ, թե վատ, ապրել է։ Հիմա մենք ապրում ենք նոր իրողությունների պայմաններում և Ռուսաստանում էլ հայերը ապրում են պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցության մեջ։ Հետևաբար այստեղ էլ նոր ու երիտասարդ ուժեր են պետք, որոնք իրապես մտահոգված են և Հայաստանով, և հայ ժողովրդով, և բոլորիս ապագայով։ Այ այստեղ է պետք համախմբվելև իրական խնդիրները բարձրացնել և դրանց լուծումներ գտնել։ Իսկ այդ լուծումները հնարավոր է գտնել միայն երկու պետությունների աջակցությամբ։
Իսկ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք։
-Բազմաթիվ խնդիրներ կան՝ հայ վարորդների խնդրից սկսած, վերջացրած հայերենի ուսուցմամբ։ Մենք ունենք հայկական ընտանիքներ, որոնց երեխաները ծնվել են Ռուսաստանում ու հայերեն չգիտեն, հայերեն տառերը չգիտեն, չկան հայկական դպրոցներ ու մանկապարտեզներ։ Այդ խնդրի լուծման համար անպայման պետք է Հայաստանի իշխանությունների աջակցությունը, միջնորդությունը և Ռուսաստանի իշխանությունների համաձայնությունը։ Այդ դեպքում կունենանք ավելի ուժեղ, ավելի հզոր հայկական համայնք։
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը։Մենք տեսանք, որ ՀՀ նոր իշխանություններն այցելեցին Ռուսաստան, կարևորում են այդ հարաբերությունները։ Ձեր կարծիքով՝ ի՞նչզարգացումներ կարող են լինել հայ–ռուսականհարաբերություններում։
-ՀՀ նոր իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ արտաքին քաղաքականության մեջ վեկտորների փոփոխություն տեղի չի ունեցել։ Հայաստանի նոր վարչապետը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն պահպանվում են, այլև ավելի են ամրապնդվելու և խորանալու։ Նիկոլ Փաշինյանի խոսքը և հայտարարությունները պետք է նոր կառավարության կողմից արագ կյանքի կոչվեն։ Այդ նույն բարձր վստահությունը, որն ունի Նիկոլ Փաշինյանը, պետք է պահպանվի ոչ միայն Հայաստանի ներսում, այլև դրսում։ Եթե կառավարության նոր թիմն իր ասածներն արագ չիրականացնի, բնականաբար, իրենց խոսքի արժեքը գնալով կթուլանա։ Իսկ դրա համար պետք է համախմբվեն բոլորը, որովհետև Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող համայն հայության խնդիրներով զբաղվել, նա կարող է միայն ուղղությունները մատնանշել։
Ինչո՞վ էր պայմանավորված, որ Ռուսաստանը որևէ ձև չմիջամտեցՀայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ հաշվի առնելով, որդրանից առաջ միշտ միջամտություն եղել է։ Անգամ հարկադրանքովՀայաստանը դարձավ ԵՏՄ անդամ։ Հիմա ի՞նչ եղավ, որ այս անգամմիջամտություն չեղավ։
-Հայաստանը ԵՏՄ-ում հայտնվել է իր շահերից ելնելով։ Իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան, բայց դրանք համագործակցության արդյունքում պետք է լուծվեն։ Այսինքն՝ նոր ձևավորված թիմը պետք է 24 ժամ աշխատի։ Իսկ Ռուսաստանը չմիջամտեց, որովհետև ժողովրդական շարժումը Հայաստանի ներքին գործն էր։