Հնդկաստանում տղամարդը փորձել է խուսափել աշխատանքից հեռացվելուց՝ հայտարարելով, որ ինքը աստված է: Նա պնդում է, որ ինքն այդ մասին իմացել է 2010 թվականին:


Երբ ղեկավարությունը բարձրացրել է Ռամեշչանդրա Ֆեֆարայի հեռացման հարցը՝ վերջին ութ ամիսներին բազմաթիվ բացակայությունների պատճառով, տղամարդը հայտարարել է, որ ինքը Վիշնու աստվածն է:

Նա նրա 10-րդ մարմնավորումն է: Ռամեշչանդրայի խոսքով՝ ինքը ֆիզիկապես չի կարող ներկա լինել գրասենյակում, քանի որ տանը ապաշխարում է՝ թափանցելով 5-րդ չափման մեջ, որպեսզի փոխի գլոբալ գիտակցությունը: Տղամարդն անցնում է մենթալային և ֆիզիկական այլ չափման մեջ:

Եթե հավատանք նրա խոսքերին, Հնդկաստանի քաղաքացին զգացել է իր նշանակությունը 2010 թվականին, երբ գտնվում էր գրասենյակում: Այդ ողջ ընթացքում նա ծառայել է հանուն մարդկանց բարօրության. դաշտերը փրկել է երաշտից, աղետներից և այլն:

loading...