Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում:
Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր:
Խմորը շուտ չի թթվում, այնպես որ կարող եք սառեցնել:
Այս խմորից ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ, բելյաշ և այլն:
Եթե դուք խմորից «վախենում եք», ապա փորձեք այս բաղադրատոմսը, այն հաստատ կստացվի նաև ձեզ մոտ:
Բաղադրիչներ
Կաթ — 500 մլ
Ցորենի ալյուր — 5 բաժակ
Շաքարավազ — 2ճ/գ
Աղ — 0,5 թ/գ— 0,5 թ/գ
Արևածաղկի ձեթ— 2ճ/գ
Թթխմոր (չոր) — 11 գր.
Պատրաստումը
Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք:
Ապա դանդաղ լցրեեք տաք կաթը, ավելացրեք շաքարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները:
Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ բաժակ ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան:
2 ժամ անց կարող եք պատրաստել՝ ինչ ցանկանաք: Ավելին թողնել խորհուրդ չի տրվում:
Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպեսզի «հետ գա»:
Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել: