Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում կհաստատի Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվա­կանի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները:

Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրա­կանացնել ևս մեկ համաներում՝  կապ­ված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձ­նա­տուն, արտադրական, հասարակա­կան կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքնե­րից առաջացող ԱԱՀ-ի նկատ­մամբ հաշ­վարկ­ված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:

Անհրա­ժեշ­տու­թյունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայում ունեն կուտակ­ված հարկային պար­տա­վորություններ:

loading...