Մաքուր և առողջ մաշկ ունենալու համար finelivingadvice.com-ը  ներկայացնում է տնական կախարդական լոսյոն, որը կխոնավեցնի մաշկն ու կխթանի կալոգենի ու էլաստինի արտազատումը:

Փորձեք այս բնական կոսմետիկան, քանի որ այն կօգնի նվազեցնել դեմքի  պեպեններն ու  բծերը:

Բաղադրատոմս 1

  • Կես բաժակ կիտրոնի հյութ
  • 2ճ/գ մաղադանոս
  • Կես բաժակ ջուր
  • 50մլ բժշկական սպիրտ

Մաղադանոսը բնական հականեխիչ է և հրաշալի կերպով պայքարում է ակնեի դեմ:

Մաղադանոսը կտրատեք և վրան ջուր ու սպիրտ լցրեք: Խառնուրդը լցրեք տարայի մեջ, թափահարեք, և թողեք մնա ամբողջ գիշեր:

Հաջորդ օրը քամեք հեղուկն ու ավելացրեք կիտրոնի հյութը: Ստացված լոսյոնն առավոտյան քսեք մաքուր դեմքին: Լոսյոնը պահեք մուգ շշի մեջ:

Բաղադրատոմս 2

Մեկ այլ հիանալի լոսյոն, որը կարող եք օգտագործել, այս դեպքում՝ առանց կիտրոնի և սպիրտի

  • 25 գ թարմ մաղադանոս
  • 200 մլ ջուր
  • 30 մլ հանքային ջուր

Մաղադանոսը եփեք 200 մլ ջրում, թողեք խառնուրդը սառչի, ապա բացեք, որպեսզի մաղադանոսի գազերը դուրս գան: Ավելացրեք հանքային ջուրը: Լոսյոնը խորհուրդ է տրվում պահել սառնարանում:

loading...