ՀՀ կառավարության այսօր նախանշված արտահերթ նիստում նաև մի շարք նշանակումներ կլինեն։
Օրակարգում ընդգրկված նախագծերով առաջարկվում է 6 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում նշանակել Սասուն Խաչատրյանին, քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում` Ավետիք Էլոյանին:
Սասուն Խաչատրյանը զբաղեցրել է Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Երևանի դատախազի պաշտոնները։
Ճարտարապետ Ավետիք Էլոյանն 2002թ-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ մինչև այժմ շարունակում էր իր աշխատանքային գործունեությունը։ Էլոյանը հեղինակ է Չիկագոյում կառուցված բնակելի երկնաքարերի, Սան Ֆրանցիսկոյի Բրիջ և Լոս Անջելեսի Բեյ կամուրջների և մի շարք այլ հայտնի կառույցների նախագծերի։
loading...