Պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը.

Գիտեմ, որ այս լուսանկարները որևէ մեկին գեղագիտական հաճույք չեն պատճառի, բայց ստիպված եմ հրապարակել:

Երեկ դպրոցականների պատվեր ունեինք և մեր զբոսավարները խմբին ուղեկցել են Օշական: Լուսանկարներն արված են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում գտնվող զուգարաններում՝ աշակերտների ծնողների կողմից:

Այն, որ հասարակական զուգարանները գտնվում են անմխիթար վիճակում, պարզ է բոլորիս: Բայց գոնե նման վայրերում, ուր օրեկան հարյուրավոր այցելուներ են լինում, և մեծամասամբ՝ անչափահաս երեխաներ, նման իրավիճակն աններելի է և անբարո:

Եկեղեցին, որ հսկայական եկամուտներ ունի իր այցելուների շնորհիվ, մի՞թե անկարող է նորմալ պայմաններ ապահովել: Սա ամոթ ու խայտառակություն է: Կոչս է՝ ոլորտի պատասխանատուներին, որ անհապաղ միջամտեն և արագ կարգավորեն խնդիրը:

loading...