Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 500 գ
- Բրինձ – 500 գ
- Սոխ – 300 գ
- Գազար – 500 գ
- Սխտոր – 2 հատ
- Համեմունք փլավի համար – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Լվանալ և կտրատել հավի կրծքամիսը: Կաթսայի մեջ 1 սմ բուսայուղ լցնել: Կտրատել սոխը և տապակել բուսայուղի մեջ: Հավը համեմել աղով, պղպեղով, շարել ձեթի մեջ: Տապակել բարձր կրակի վրա: Իջեցնել կրակը մինչև նվազագույնը և շոգեխաշել 30 րոպե:
- Խոշոր քերիչով քերել գազարը: Հարթ շերտով շարել մսի վրա և շոգեխաշել 20 րոպե:
- Բրինձը լվանալ: Ավելացնել 1 թ/գ համեմունք և 1 թ/գ աղ, խառնել: Բացել կափարիչը և 2 չմաքրած սխտոր դնել: Վրան հավասար շերտով լցնել բրինձը: Ջուրը եռացնել և զգուշությամբ լցնել բրնձի վրա այնպես, որպեսզի այն բրնձից բարձր լինի 5-7 մմ:
- Ծածկել կափարիչով: Շոգեխաշել 30 րոպե: Բացել և խառնել բրինձը: Շոգեխաշել 30 րոպե: Անջատել կրակը և խառնել: Թողնել 15-20 րոպե և մատուցել:
loading...