Բաղադրիչներ

500 մլ․ կեֆիր

1 ձու

1 թեյի գդալ աղ

2 ճաշի գդալ բուսական յուղ

1 թեյի գդալ փխրեցուցիչ

600-700 գրամ ալյուր

բուսական յուղ՝ տապակելու համար

շաքար խնձորի համար

3-4 խնձոր

Պատրաստումը

Խառնեք կեֆիրը, ձուն, աղը, յուղը, ալյուրը և փխրեցուցիչը։

Հունցել խմոր։ Թողնել խմորը 30-40 րոպե այդ վիճակում։

Մաքրել խնձորները և կտրել շրջանակների, հեռացնելով միջուկը։ Թաթախել խնձորները կիտրոնի հյութի մեջ, որպեսզի չմգանան։

Գրտնակել խմորի կեսը և խնձորի շրջանակները դնել վրան, թողնելով դրանց միջև 1 սմ տարածություն։

Լցնել խնձորների մեջտեղում շաքար և դարչին։

Գրտնակել երկրորդ խմորը և խնձորները ծածկել նրանով։

Կտրել բաժակով (մի փոքր խնձորից մեծ տրամագծով) կարկանդակներ։

Տապակել կարկանդակները երկու կողմից բուսական յուղով։

Դնել պատրաստի կարկանդակները անձեռոցիկի վրա, որպեսզի վերանա ավելորդ յուղը։

Մատուցել տաք կամ սառը, լցնելով վրան շաքարի փոշի։

loading...