Պատրաստենք իտալական տոմատի սոուս:
Բաղադրիչներ
- Թարմ լոլիկ (առանց կեղևի) – 2 կգ
- Գազար – 1 հատ
- Ձիթապտղի յուղ – 1/4 բաժակ
- Սոխ (խորանարդաձև կտրատված) – 3 հատ
- Սխտոր (մանրացրած) – 8 ատամիկ
- Թարմ ռեհան (մանրացրած) – 1/3 բաժակ
- Թարմ ուրց – 1 ճյուղ
- Խնկածաղիկ – 1 ճյուղ
- Դափնու տերև – 2 հատ
- Մաղադանոս – 2 ճյուղ
- Ծովի աղ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Մեծ կաթսայի մեջ լցնել ձիթապտղի յուղը, դնել միջին կրակի վրա և ավելացնել սոխը, սխտորը և գազարի կեսը՝ անցկացրած քերիչով:
- Տապակել բանջարեղենը 6-8 րոպե՝ մինչև սոխը դառնա թափանցիկ:
- Ավելացնել լոլիկը, ռեհանը, խնկածաղիկը, ուրցը, դափնու տերևը, մաղադանոսը: Աղ անել:
- Եփել ցածր կրակի վրա 2-3 ժամ, կամ՝ մինչև պատրաստ լինելը (սոուսը պետք է ստացվի թանձր և միասեռ):
- 30 րոպե առաջ՝ մինչև պատրաստ լինելը, ավելացնել գազարի մնացած կեսը (առանց քերելու):
- Մատուցելուց առաջ սոուսի միջից հեռացնել կանաչիների ճյուղերը և գազարը: Մատուցել մսի, պաստայի և այլ ուտեստների հետ:
loading...