Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախարար, ՔՊ անդամ Մխիթար Հայրապետյանը:
««Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը»,- գրառման մեջ նշում է նախարարը:
Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել կից հայտը:
loading...