Գիտնականները պարզել են, որ օրական մինչև չորս բաժակ սուրճի գործածությունը բարցարձակապես անվնաս է մարդու առողջության համար: Նրանք նման եզրահանգման են եկել մոտ 740 հետազոտությունից հետո:
Մասնագետներն ուսումնասիրել են կոֆեինի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, որի ավելցուկը կարող է դառնալ թուլամտության, ինչպես նաև սրտի ու վերարտադրողական օրգանների հիվանդությունների պատճառ: Հասուն մարդու համար անվտանգ է համարվում օրական մինչև 400 մլ սուրճը (4 բաժակ), իսկ հղիների համար՝ օրական մինչև 300 մլ-ը:
Սակայն գիտնականները խորհուրդ են տալիս ամեն դեպքում ուշադրություն դարձնել օրգանիզմի արձագանքին, քանի որ կոֆեին պարունակվում է նաև սննդամթերքի այլ տեսակների և որոշ դեղամիջոցների մեջ: Սա է պատճառը, որ մի բաժակ սուրճ ըմպելիս կամ շոկոլադ ուտելիս հարկավոր է հիշել, որ օրգանիզմը համեղ ու անուշաբույր ըմպելիքի հետ մեկտեղ ստանում է նաև կոֆեինի հավելյալ չափաբաժին