Բաղադրամասեր ելակ - 300 գր, ալյուր - 3-4 ճ/գդ, ձու - 6 հատ, շաքարավազ - 6 ճ/գդ, վանիլին - 1/2 թ/գդ, փխրեցուցիչ - 1 թ/գդ, նարինջ - 1 հատ, սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ, շաքարի փոշի - 3 ճ/գդ Պատրաստման եղանակը Ձվի դեղնուցները լավ հարեք շաքարավազի հետ մինչև սպիտակելը և ծավալով ավելանալը, ավելացրեք նարինջի մանր քերած կեղևը, ալյուրը, վանիլինը և փխրեցուցիչը: Լավ խառնեք: Եթե զգաք խմորը շատ պինդ է, ապա ավելացրեք մի քիչ կաթ: Ձվի սպիտակուցները հարեք մինչև փրփուրի առաջացումը, ապա լցրեք խմորի մեջ և զգուշությամբ խառնեք: Ձևամանը պատեք բուսայուղով, ապա հատակին փռեք պերգամենտային թուղթ և լցրեք խմորը: Թխեք ջեռոցում 35-40րոպե 160աստիճանում: Պատրաստի բիսվիթը սառեցրեք, բաժանեք 2 մասի, ապա վրան ճզմելով շաղ տվեք նարինջի հյութը (կես նարինջը բավական է բիսկվիթի 2շերտի համար): Սերուցքը լավ հարեք շաքարի փոշու հետ, ավելացրեք վանիլինը: Պետք է հարել մինչև պինդ փրփուրի առաջացումը: Սկսեք հավաքել տորթը: Բիսկվիթի առաջին շերտի վրա քսեք կրեմի կեսը, վրան շարեք կտրատված ելակները: Այնուհետև դրեք բիսկվիթի երկրորդ շերտը: Տորթի վրան և կողքերը պատեք կրեմով: Ցանկության դեպքում վրան շաղ տվեք մանրացված ընկույզ և զարդարեք ելակով: Կատեգորիաներ Տորթեր և թխվածքներ

 

loading...