Հայաստանի տնտեսությունում մենաշորհներն այլևս քաղաքական աջակցություն չեն ունենալու։ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան դաշնք» խմբակցության  պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե մենաշնորհների վերացումն իրականության մեջ գործում է, թե ոչ:

«Քաղաքական մասով որևէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ հարցը լուծված է: Այսինքն՝ քաղաքական հովանավորչության տակ մենաշնորհներ այլևս չկան ու չեն լինելու: Ինստիտուցիոնալ մասով արդեն պետք է գործեն համապատասխան մարմինները։ Դրանցից մեկը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է, նաև այլ մարմիններ, որոնք սկսել են արդեն գործել»,- ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ այս աշխատանքները շարունակական են լինելու: «Ես վստահեցնում եմ, որ ինստիտուցիոնալ մոտեցումը լինելու է մեր առաջնահերթությունը նաև մենաշնորհների դեմ պայքարի ոլորտում», ասաց փոխվարչապետը:

loading...