Հունիսի 7-ին Երևանում մահացած երեխայի ծնողները հանդիպել են ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ և ներկայացրել իրենց դժգոհությունները: Այս մասին հայտնում են նախարարությունից:

ԱՆ տարածած հաղորդագրությունում նշված է.

«Ի լրումն առողջապահության նախարարության կողմից 5 ամսական երեխայի մահվան մասին տրամադրված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ հունիսի 7-ին Երևանում մահացած երեխայի ծնողները հանդիպել են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ և ներկայացրել իրենց դժգոհությունները:

Փոխնախարարը, առողջապահության նախարարության և նախարարի անունից խորին ցավակցություն հայտնելով, համապատասխան ծառայություններին հանձնարարել է իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը՝ ներառյալ հղիության և ծննդաբերության ընթացքը և հետագա բժշկական հսկողությունը:

Միաժամանակ, ծնողներին փաստվել է, որ, համաձայն գործող օրենսդրության, իրավապահ մարմինների կողմից ընթանում է նախաքննություն, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները չափազանց կարևոր են երեխայի մահվան հետ կապված բոլոր հանգամանքները և պատճառահետևանքային կապերը բացահայտելու, իրականացված բուժօգնության լիարժեքությունը գնահատելու համար»:

Հետաքրքիր է, որ ամեն անգամ առողջապահության նախարարությունը պարտադիր հիշում է հղիության ընթացքի մասին: Իսկ որ պատվաստումներից առաջ պատշաճ ստուգումներ պիտի անցկացվեն, ոչ թե պլան կատարվի՝ մոռանում է:

Նաև՝ տարօրինակ է, որ ԱՆ-ն հանդիպել է ծնողների հետ, նրանց «բացատրել» ընթացակարգեր, ու շտապել է այդ մասին հաղորդագրություն տարածել:

loading...