Մակեդոնիայի նախագահը հայտարարել է, որ չի ստորագրի երկիր անվանափոխության վերաբերյալ Աթենքի և Սկոպյեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:  Գազետա.ռու-ն գրում է, որ Մակեդոնիայի վարչապետն ու ԱԳ նախարարը այսօր առավոտյան գնացել են նախագահի մոտ, որպեսզի հայտնեն պայմանավորվածության մասին: Նշվում է, որ հանդիպումը երկու րոպե է տևել:

«Նման վնասակար պայմանագիր, որը եզակի է մարդկության պատմության մեջ, ինձ համար անընդունելի է: Դրանով խախտվում է սահմանադրությունը, օրենքները, ոչնչացվում են պետական ինստիտուտները: Ես չեմ օրինականացնի քաղաքական ինքնագործունեությունը»,- հայտարարել է նախագահը՝ դիմելով ժողովրդին:

Նշենք, որ Մակեդոնիայի և Հունաստանի  միջև Մակեդոնիայի անվան շուրջ վեճը շարունակվում է 25 տարի, ինչը խանգարել է այդ երկրին մուտք գործել ԵՄ կամ ՆԱՏՕ: Հունաստանը պահանջում էր հարևան երկրից փոխել անունը, որպեսզի այն չխառնեն հունական Մակեդոնիա շրջանի հետ:

Երեկ Մակեդոնիայի վարչապետը հայտարարել էր, որ այսուհետ իրենց երկիրը կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, քանի որ իր հույն գործընկեր Ցիպրասի հետ հեռախոսազրույց է ունեցել, համաձայնության են հասել Մակենդոնիայի Հանրապետության սահմանադրական անվան շուրջ:

 
loading...