Երեկ՝ հունիսի 13-ին, դերասան Բեն Ավետիսյանը երևանյան ռեստորաններից մեկում նշել է ծննդյան 27-ամյակը: Դերասանն ասում է, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս տարեդարձը նշելու ծրագիր չունեցել, ինքն անակնկալ կերպով հրավիրվել է իր ծննդյան խնջույքին:
Tert.am Life-ի հետ զրույցում Բենը պատմել է ընկերների մատուցած անակնկալի, ստացած նվերների, ինչպես նաև այս տարվա մասնագիտական կարևորագույն ձեռքբերման մասին, նկատելով, որ ծննդյան օրը նշել չի սիրում, տարեդարձից մի քանի օր առաջ դեպրեսիվ վիճակում է հայտնվում, սակայն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ընկերները անակնկալ հավաքույթ են կազկակերպել նրա համար:
«Ծննդյանս օրը, կեսգիշերն անց տանից դուրս եկա, բոլոր ընկերներիս ասելի էի, որ գործեր ունեմ, որպեսզի որևէ մեկի մտքով չանցներ անակնկալ անել: Ես չեմ սիրում այդ օրը և փորձում եմ ուշադրության կենտրոնում չլինել, սակայն այս տարի էլ ընկերներիս հաջողվեց ինձ խաբել: