Մի փորձեք փոխել տղամարդուն ու նրան կյանք սովորեցնել: Դրանով զբաղվեք այն բանից հետո, երբ կամուսնանաք նրա հետ: Տղամարդիկ սիրում են դժվարություններ և կորցնում են հետաքրքրությունը, երբ այդ հետաքրքրության աղբյուրը, հատկապես՝ կինը, իրենց չափազանց հեշտ է բաժին հասնում:
Տղամարդուն ստանալու գաղտնի եղանակ է նրա համար դժվար լուծելի խնդիր լինելը: Տղամարդու հետ շփվեք այնպես, ինչպես կշփվեիք, եթե նրա նկատմամբ իսկապես անտարբեր լինեիք: Անհրաժեշտ է ստեղծել կախարդանքի ու գաղտնիության մթնոլորտ և տղամարդուն ստիպել կրքոտ կերպով ցանկանալ քեզ հետ հանդիպել, ինչը մեր ժամանակներում հազվադեպ հանդիպող երևույթ է:
Ինչպես ամուսնանալ երազանքի տղամարդու հետ
- Եղեք տարբերվող, ով ուրիշներին նման չէ, և նույնպիսի տեսք էլ ունեցեք:
- Առաջինը մի մոտեցեք տղամարդուն ու խոսակցություն մի սկսեք, մի զանգեք ու առաջինը մի գրեք տղամարդուն:
- Sms-հաղորդագրության, սոցցանցերի ու ընդհանրապես որևէ այլ տարբերակով տղամարդուն ժամադրության մի հրավիրեք:
- Սպասեք ամենաքիչը 4 ժամ, նախքան տղամարդու առաջին հաղորդագրությանը կպատասխանեք, և ամենաքիչը՝ կես ժամ, նախքան յուրաքանչյուր հաջորդ հաղորդագրությանը պատասխանելը:
- Կխոսենք հետո, կամ ավելի ուշ կգրեմ: Միշտ և ամեն ինչ առաջինն ավարտեք և կորեք տղամարդու տեսադաշտից:
- Sms կամ որևէ այլ հաղորդագրության մի պատասխանեք կեսգիշերից հետո:
- Չորեքշաբթի օրվանից ուշ շաբաթ օրվա համար ժամադրության հրավեր մի ընդունեք: Ճիշտ աղջիկները հագեցած կյանք են վարում: Իհարկե, դուք արդեն մինչև հինգշաբթի օրը հանգստյան օրերի համար պլաններ կազմել եք: Եթե նա ձեզ ժամադրության հրավիրի չափազանց ուշ, նկատողություն մի արեք նրան. Պարզապես ասեք, որ ցավում եք, սակայն դուք արդեն զբաղված եք:
- Հեռու մնացեք սոցցանցերի նրա պրոֆիլներից, ու հազվադեպ ինչ-որ բան գրեք նրա պատին:
- Ձեզ դարձրեք անտեսանելի ակնթարթային հաղորդագրություններով փոխանակվելու համար: Անգամ, եթե ձեր կյանքում ոչինչ տեղի չի ունենում, չարժե այդ մասին տեղեկացնել տղամարդուն՝ անմիջապես պատասխանելով նրա հաղորդագրություններին: Ինչպես և կոմունիկացիայի ցանկացած այլ ձևի դեպքում, նա պետք է սպասի ձեզ հետ խոսելու հնարավորություն ստանալու համար:
Որպեսզի ձեզ համար հետաքրքիր լինի, նա պետք է լրջորեն աշխատի այդ ուղղությամբ: Մի զրկեք տղամարդւն այդ հնարավորությունից՝ անմիջապես պատասխանելով հաղորդագրություններին ու ժամերով օնլայն լինելով:
Հիշեք, դուք ունեք ձեր կյանքը՝ ուսում, աշխատանք, ընկերներ, հոբբի, մարզումներ և միգուցե նաև, ինչո՞ւ ոչ, ժամադրություններ, իսկ ձեզնով հետաքրքրված տղամարդու հետ պարզապես զրուցելու համար դուք 10 րոպե ժամանակ ունեք, և՝ ոչ ավելին: Եթե նա շատ բան ունի ձեզ ասելու ու հարցնելու, նա դա կարող է անել ժամադրության ընթացքում:
- Նրա հետ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ժամանակ մի անցկացրեք:
- Տարածության վրա հարաբերությունների դեպքում թող նա ինքը ձեզ առաջարկի տեսակապով հաճախ շփվել ու տեսնել ձեզ:
- Օնլայն-ծանոթությունների կայքերում առաջինը մի գրեք տղամարդուն, անտեսեք նրա սմայլիկներն ու այլ նշանները:
- Մի վճարեք ընթրիքի համար ու ընդհանրապես ոչ մի այլ տարբերակով նրա սերը մի գնեք:
- Մի քայքայեք ինքներդ ձեզ՝ հանդիպելով ամուսնացած տղամարդկանց հետ: Եթե նա ուզում է ձեզ տեսնել, ասեք նրան, որ ձեզ զանգի այն ժամանակ, երբ ազատ կլինի: Իսկ դրանից հետո ոչ մի տեսակի կապ մի պահեք նրա հետ, մոռացեք նրան, ասեք՝ հաջորդը, ու կենտրոնացեք այն տղամարդկանց փնտրտուքի վրա, ովքեր իսկապես ազատ են:
- Մի հանդիպեք այն տղամարդու հետ, ով մեկ անգամից ավելի է չեղարկում ձեզ հետ հանդիպումները:
- Տղամարդուն մի ուղարկեք այնպիսի բան, ինչը նրա մոտ թողնելը ձեր բաժանման դեպքում ձեզ տհաճ կլինի:
- Մի համաձայնեք մեկ գիշերվա սեքսի ու անիմաստ կապերի:
- Մի շտապեք քնել տղամարդու հետ: Ճիշտ աղջիկը տղամարդուն ստիպում է սպասել, որպեսզի օգնի վերջինիս իրեն, իր հոգուն, իր էությանը, այլ ոչ միայն՝ մարմնին տիրանալ: Որքան շատ եք դուք հետաձգում ինտիմ մերձեցումը, այնքան երկար նա կարող է ընկնել ձեր հետևից, ռոմանտիկ հանդիպումներ պլանավորել ու երազել ձեր մասին:
Տղամարդիկ սիրում են բարդություններ և չեն գնահատում ոչինչ, որ իրենց հեշտ է տրվում: Դա հատկապես վերաբերում է սեքսին:
- Առանց պարտավորությունների մի հանդիպեք տղամարդու հետ: Եթե ձեր հարաբերությունները մեկ տարուց ավելի են արդեն, ու դրանք ճիշտ հարաբերություններ են, այսինքն՝ դուք տղամարդուն թույլ եք տվել ընկնել ձեր հետևից, նրա հետ շաբաթը 2-3 անգամից ավելի չեք հանդիպել, հրաժարվել եք նրա հետ արձակուրդ մեկնել, չեք տեղափոխվել նրա տուն ապրելու, ապա դրանով դուք օգնել եք նրան սիրահարվել ձեզ ու ցանկանալ ամուսնանալ ձեզ հետ:
Տղամարդը ձեզ ավելի ու ավելի շատ է ուզում տեսնել: Սակայն, եթե հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց տղամարդն ամուսնության առաջարկ չի արել, պետք է նրան ասել, որ դուք հին դաստիարակություն եք ստացել ու չեք պատրաստվում նրա հետ հավերժ հանդիպել:
Եթե նա սկսի արդարանալ, առաջարկեք հարաբերություններին դադար տալ: Խնդրեք նրան միայնության մեջ մտածել ու զանգել, երբ նա պատրաստ կլինի պարտավորություններ ստանձնել:
- Դադարեք հանդիպել տղամարդու հետ, եթե նա ձեզ ռոմանտիկ նվեր չի նվիրել ձեր ծննդյան օրը, կամ կանանց տոնին, կամ էլ սիրո տոնին, կամ էլ, եթե ընդհանրապես մոռացել է այդ օրերի մասին ու անգամ չի էլ շնորհավորել: