«Գուժեր»
Բաղադրիչներ
- Ջուր – 1/2 բաժակ
- Կարագ – 50 գ
- Ալյուր – 100 գ
- Կարտոֆիլի օսլա – 20 գ
- Ձու – 3 հատ
- Պինդ պանիր – 100 գ
- Աղ – 1 պտղունց
- Միջուկ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Պանիրը քերել մանր քերիչով:
- Խառնել օսլան և ալյուրը:
- Թասի մեջ ջուր լցնել, ավելացնել կարագը, աղ ցանել և հասցնել եռման:
- Եռացող ջրի մեջ լցնել ալյուրի և օսլայի խառնուրդը: Պետք է արագ խառնել, որպեսզի այուրը չկպչի թասի պատերին: Անջատել կրակը, լավ խառնելով՝ մի փոքր սառեցնել խմորը:
- Ավելացնել մեկական ձու, ընդ որում, ամեն անգամ հունցել խմորը: Այն պետք է հեշտությամբ պոկվի թասից:
- Հետո խմորին ավելացնել քերած պանիրը և խառնել:
- Տաքացնել ջեռոցը՝ մինչև 200 աստիճան:
- Տապակի վրա ալյուր շաղ տալ և գդալի օգնությամբ վրան խմորից փոքրիկ գնդիկներ ձևավորել: Պետք է հաշվի առնել, որ բուլկիները թխելիս բավականին մեծանում են:
- Թխել 20 րոպե: 20 րոպե անց անջատել ջեռոցը, մի փոքր բացել դռնակը և թողնել 10 րոպե: Հետո կտրել բուլկիները և միջուկ ավելացնել:
Միջուկի տեսակ կարող է լինել, օրինակ՝ պանիր՝ սխտորով և մայոնեզով, ինչպես նաև՝ ձուկ, խավիար և այլն: Տարբերակները շատ են:
loading...