Պանրով հավի կոտլետներ՝ «Թռչնի կաթ»
Բաղադրիչներ
- Հավի աղացած միս – 500 գ
- Հաց – 2-3 կտոր
- Սոխ – 1 հատ
- Ձու – 2 հատ
- Խաշած ձու – 2 հատ
- Մաղադանոս
- Կաթ – 200 մլ
- Ալյուր – 1/2 բաժակ
- Քերած պանիր – 100 գ
- Կարագ – 20 գ
- Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Սոդա՝ դանակի ծայրով
Պատրաստման եղանակը
- Թրջել հացը 100 մլ կաթի մեջ: Մսաղացով անցկացնել սոխը և հացն այն կաթի հետ, որի մեջ այն դրված էր: Ավելացնել զանգվածն աղացած մսին, աղ և պղպեղ ցանել և լավ խառնել:
- Պատրաստել միջուկը. խաշած ձուն, պանիրը և պինդ կարագը քերել, ավելացնել մանրացրած կանաչին, խառնել:
- Մի փոքր ֆարշ վերցնել, տալ նրան բլիթի տեսք, կենտրոնում մի փոքր միջուկ դնել: Եզրերն ամրացնել, տալ կոտլետի ձև:
- Ձուն հարել 100 մլ կաթի հետ, ավելացնել ալյուր, սոդա, մի փոքր աղ և պղպեղ ցանել:
- Թաթախել կոտլետները ձվային զանգվածի մեջ և տապակել թավայում տաք բուսայուղով:
loading...