«Զոհեր են եղել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ և այդ զոհերի հետ կապված պետք է իրավական ճիշտ գնահատական տրվի․ քննությունը թող շարունակվի և, եթե մարդիկ կարողանում են երաշխավորել, որպեսզի այդ երաշխավորմամբ ոմանք կալանքի տակ չգտնվեն՝ դա ուրիշ հարց է, բայց իրավական վերջնական գնահատականը, անպայման, պետք է տալ, չէ որ զոհեր են եղել՝ 3 ոստիկան է մահացել և այդ զոհերի հետ կապված կրկնում եմ՝ պետք է իրավական ճիշտ գնահատական տալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» խմբի որոշ անդամների ազատ արձակմանը։
loading...