Ներկայում առկա չեն այն պայմանները, որոնք թույլ կտան շարունակել Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու գործընթացը, այս մասին ասել է թուրքական «Երջանկություն» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Թեմել Քարամոլլաօղլուն ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ դրա պատճառն այն է, որ Եվրոպան անընդունելի պայմաններ է առաջ քաշում Անկարայի առաջ։

«Այսօր ստեղծված պայմաններում մենք չենք տեսնում այդ գործընթացի շարունակման հնարավորությունը։ Եվրոպան պահանջում է մեզանից կատարել պայմաններ, որոնք մենք չենք կարող իրականացնել։ Օրինակ՝ մենք չենք կարող հրաժարվել Կիպրոսի հիմնախնդրի շուրջ մեր դիրքորոշումից», - ասել է թուրք քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Թուրքիան չի կարող ընդունել պայմաններ, որոնք կվնասեն նրա անվտանգությանը։

«Ինչպես որ Մեծ Բրիտանիան չի ցանկանում, որ իրեն ղեկավարեն Բրյուսելից, այնպես էլ մենք չենք ցանկանում, որ Բրյուսելը հրամայի մեզ։ Եվ մեր խնդիրները մենք ինքներս ենք լուծելու», - նշել է Քարամոլլաօղլուն։

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 24-ին։

loading...