Թբիլիսիում կկանգնեցնեն ամբողջ աշխարհում հայտնի դարձրած Բեգի գետաձիու հուշարձանը, որը 2015 թվականի հունիսի ավերիչ հեղեղումից հետո զբոսնում էր Հերոսների հրապարակում՝ կենդանաբանական այգուց ոչ հեռու: Այդ մասին հայտնել է Վրաստանի մայրաքաղաքի փոխքաղաքագլուխ Սոֆիո Խունցարիան:
2015 թվականի հունիսի լույս 14-ի գիշերն ափերից դուրս եկած Վերե գետը Թբիլիսիում ջրի տակ էր առել բնակելի տներ, կենդանաբանական այգին, Թամազ Էլիզբարաշվիլիի շների համար մասնավոր ապաստարանը: Ջուրն ավերել էր քաղաքի ենթակառուցվածքը, տներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, հաղորդակցական համակարգեր: Հեղեղման հետեւանքով տուժել է ավելի քան 200 ընտանիք: Զոհվել է 21 մարդ, իսկ երկուսը մինչ օրս գտնվում են անհայտ կորածների ցուցակում:
«Հունիսի 13-ի ողբերգության երկրորդ օրն ամբողջ աշխարհը խոսում էր փողոցում զբոսնող գետաձիու մասին, որը փրկվել էր տարերքից: Այնուհետեւ Բեգին յուրատեսակ խորհրդանիշ դարձավ արվեստի գործիչների, կամավորների համար, ուստիեւ մայրաքաղաքի քաղաքապետարանը որոշել է կանգնեցնել Բեգիի հուշարձանը»,- ասել է Խունցարիան, հաղորդել է Sputnik-ը: